Նախօրեին հեռուստաալիքը հրահանգ է ստացել փակել մոսկովյան գրասենյակը մինչև ուրբաթ, Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ը։ Ավելի ուշ Ռուսաստանում տեղակայված Deutsche Welle-ի լրագրողները պետք է հանձնեն իրենց հավատարմագրերը։ Գերմանական Deutsche Welle հեռուստաալիքի մոսկովյան բյուրոն փակվել է հեռարձակումը դադարեցնելու ռուսական իշխանությունների որոշումից հետո, հայտնում է հեռուստաալիքի կայքը։ Ուրբաթ ավելի ուշ լրագրողների հավատարմագրերը կհանձնվեն։ Բյուրոն նախօրեին ստացել է փակման մասին ծանուցում և հրամայվել է փակվել փետրվարի 4-ի Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին: «Մենք ցնցված ենք։ Այստեղ բոլորիս համար այս լուրը շատ անձնական է»,- հայտարարել է Deutsche Welle-ի մոսկովյան գրասենյակի ղեկավար Յուրի Ռեշետոն։