ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց «Անորակ հրթիռների» գործով կալանավորված ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Կալանքի տակ կմնան նաև Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանն ու Ավետիք Մուրադյանը։ Իսկ Արտյոմ Համբարյանը 5 մլն դրամ գրավի ազատ կարձակվի։
Պաշտպանները,հիշեցնենք,միջնորդել էին Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Տոնոյանի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։