Միջազգային

Զելենսկու կինը հանդիպել է Միացյալ Թագավորության արքա Չարլզ III-ին

Զելենսկու կինը հանդիպել է Միացյալ Թագավորության արքա Չարլզ III-ին

Ուկրաինայի նախագահի կինը՝ Օլենա Զելենսկան, հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։ «Առաջին անգամը չէ, որ Նորին Մեծությունը ժամանակ և բարի խոսքեր է գտնում Ուկրաինայից ներքին տեղահանվածներին աջակցելու համար. նա վերջերս այցելել է նրանց Շոտլանդիայում, ավելի վաղ՝ Ռումինիայում»,- գրել է Զելենսկան իր Telegram ալիքում։

Չարլզ III-ը և Ուկրաինայի առաջին տիկինը այցելել են Լոնդոնի ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցու տաճար և տաճարի տարածքում գտնվող ուկրաինացի փախստականների կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական