Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ակնկալում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցիչը։ Նշվում է, որ հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, Ջոնսոնը կայցելի Ուկրաինա, որի ընթացքում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հետ այնտեղ կմեկնի արտգործնախարար Լիզ Թրասը։