Միջազգային

Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա քննարկումներին

Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա քննարկումներին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Հրավիրել եմ պետքարտուղար Բլինկենին միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայով ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական