Միջազգային

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի հրաժարականը

Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի հրաժարականը

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման հանձնաժողովի նախագահ Սոտիր Ցացարովի հրաժարականը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 17-ին։ Ավելի վաղ, խորհրդարանական հանձնաժողովի նիստում Ցացարովը պատգամավորներին բացատրել էր, որ որոշել է հրաժարական տալ իր վրա գործադրվող ճնշումների պատճառով։ Բացի այդ, Ազգային անվտանգության պետական ​​գործակալությունը հունվարի 14-ից նրան զրկել է գաղտնի տեղեկատվության հասանելիությունից։ Հանձնաժողովի նախագահը խնդրել է մարտի 1-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ցացարովը հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի դեկտեմբերին, պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարին՝ հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունների ավարտից անմիջապես հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական