«Radar Armenia»-ի հետ զրույցում ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է Արտգործնախարարությունում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին իր հարցազրույցում Հայաստանի հասցեին ոչ միանշանակ հայտարարություններ էր թույլ տվել, որոնք առաջացրել էին հայ հանրության ու քաղաքական ուժերի դժգոհությունն ու բացասական արձագանքը։ Մեր տեղեկություններով՝ Բելառուսի դեսպանին ԱԳՆ-ում ներկայացվել են Հայաստանի մտահոգությունները՝ Բելառուսի նախագահի թույլ տված ձևակերպումների կապակցությամբ։