Միջազգային

Ավստրիան անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկների զգալի մասը

Ավստրիան անընդունելի է համարում Ռուսաստանի առաջարկների զգալի մասը

Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը: «Այո, իրադրությունը խիստ մտահոգիչ է, այո, մենք պետք է իրադրությունը հանդարտեցնելու հնարավորություններ գտնենք: Երախտապարտ եմ ԵՄ իմ գործընկերներին և նախ և առաջ ԱՄՆ-ին այս երկխոսությունը սկսելու համար: Ինչպես արդեն ասել եմ՝ դա է միակ ելքը: Ես ուշադիր հետևում եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի յուրաքանչյուր հրապարակային հայտարարության»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:  Շալենբերգը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջարկներից շատերն անընդունելի են:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական