Քաղաքական

Աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության արդյունավետ կազմակերպման համար

Աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության արդյունավետ կազմակերպման համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունավետ կազմակերպման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Որոշման մեջ նշված է. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ»։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը, որ լինելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, 2-ամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ ՀՀ մասով միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական