Միջազգային

Աշխարհում Covid-19 վարակվածների թիվը գերազանցել է 384.7 մլն

Աշխարհում Covid-19 վարակվածների թիվը գերազանցել է 384.7 մլն

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 384.701.043-ի՝ ըստ ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների։ Աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր մահացել է 5.699.993 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հայտնաբերվել է վարակված 75.680.487 մարդ, մահերի թիվը կազմել է 894.316։
Երկրորդ տեղում է Հնդկաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 41.645,128-ի, իսկ մահացածների թիվը 498.053-ի։
Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 25.820.745 մարդ, որից 629.301-ը մահացել է։

Համաձայն Worldometer հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հինգշաբթի առավոտյան մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 733.7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2747 մարդ, Հնդկաստանում՝ 356, Բրազիլիայում՝ 2927 մարդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական