Միջազգային

Աշխարհում COVID-19 հայտնաբերված դեպքերը` 406 միլիոն

Աշխարհում COVID-19 հայտնաբերված դեպքերը` 406 միլիոն

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 405,993,573-ի։  COVID-19-ով վարակվելուց հետո աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5,788,906 մարդ։ Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրները շարունակում են ներառել Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: 

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 77,436,533 մարդ, մահերի թիվը՝ 915,617։

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը հասել է 42,536,137-ի, իսկ վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 507,177։

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 27 135 550 մարդ, որից 636 338-ը մահացել է։
Համաձայն Worldometer համաշխարհային հարթակի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, ուրբաթ առավոտյան մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 745,3: ԱՄՆ-ում 1 մլն բնակչին մահացել է 2812 մարդ, Հնդկաստանում՝ 362, Բրազիլիայում՝ 2959։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական