Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 369 մլն 910 հազար 181-ի։ COVID-19-ով վարակվելուց հետո աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5 միլիոն 649 հազար 714 մարդ։ Covid-19-ի ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրների շարքում են շարունակում ներառվել Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 74 մլն 66 հազար 546 մարդ, մահերի թիվը կազմել է 882 հազար 294։ Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը հասել է 40 մլն 858 հազար 241-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 493 հազար 198։ COVID-19-ով վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 25 մլն 50 հազար 601 մարդ, որից 626 հազար 170-ը մահացել է։ Համաձայն Worldometers-ի հունվարի 29-ին մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 727,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2711 մարդ, Հնդկաստանում՝ 352, Բրազիլիայում՝ 2912։