Քաղաքական

Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում․ Սրբուհի Գալյան

Ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում․ Սրբուհի Գալյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն ԱԺ-ում տեղեկացրել է, որ ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ 

Նրա խոսքով. «Այո, կան, բայց մի բան էի ուզում նշել, որ իրավական պետության կառուցման ճանապարհին կան միջազգայնորեն ընդունված իրավական գործիքներ, որոնք այսպես թե այնպես պետք է զարգացած պետությունները ունենան, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը հենց այդ կարևորագույն գործիքներից մեկն է։ Կարծում եմ, որ ոչ մի դեպքում մենք՝ որպես իրավական պետության ներկայացուցիչներ այս գաղափարներից, իհարկե, հրաժարվել չենք կարող»։ 

Դատախազի տեղակալը դժվարացավ հստակ պատասխանել պատգամավորի հարցին, թե փողոցային պայքարին մասնակցող ընդդիմության քանի՞ ներկայացուցիչ է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Նա շեշտեց, որ Դատախազության համար իրականում էական նշանակություն չունի, թե գործով անցնող անձը ընդդիմադիր է, թե իշխանամետ է կամ ինչ քաղաքական հայացքներ ունի. «Մեզ համար տարբերություն չկա, մենք ունենք իրավական գործընթաց և իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները, որոնք վերապահված են իրավասու մարմնին։ Ընդդիմադիր է, իշխանամետ է, ազգային պատկանելիությունը որևէ նշանակություն չունի վարույթ իրականացնող մարմնի համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական