Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե հանձնաժողովի անդամներից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը չի երբևէ չի մասնակցել հանձնաժողովի նիստերին։
Գրիգորյանը, որ մինչ այդ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ էր, այս տարվա մարտից տեղափոխվել էր պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողով։
Radar Armenia-ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց՝ այդ հանձնաժողովում վերջերս է ներգրավվել, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այլ հանձնաժողով է տեղափոխվել. «Դրանից հետո մի քանի նիստ է եղել։ Առաջին նիստին բացակայել եմ ընտանիքի անդամի մահվան պատճառով, բացակայելու մասին նախապես իրազեկել եմ, երկրորդ անգամ գործուղման էի ԱՄՆ-ում, դրանից հետո էլ արդեն սկսվել է շարժումը, որին մասնակցելով՝ չեմ կարողացել այնտեղ լինել։ Չգիտեմ՝ այդ մարդն ընդհանրապես բարոյական իրավունք ունի՞ մեր մասին խոսելու, թե՞ ոչ, բայց ուզում եմ՝ պարզ լինի, որ ունեցել եմ հստակ պատճառներ՝ ներկա չլինելու»։
Մարիամ Սարգսյան