Քաղաքական

«Ինձ համար մեկ է՝ դատախազի տեղակալը ինչ է հայտարարում». պատգամավոր

«Ինձ համար մեկ է՝ դատախազի տեղակալը ինչ է հայտարարում». պատգամավոր

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն ԱԺ-ում տեղեկացրել է, որ ընդդիմադիրների շարքում կան անձինք, որոնց նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է իրականացվում։ Գալյանը նաև շեշտել էր, թե դատախազության համար նշանակություն չունի, թե ինչ քաղաքական հայացքներ ունի գործով անցնող անձը՝ ընդդիմադիր է, թե իշխանամետ։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Ինձ համար մեկ է՝ ՀՀ դատախազի տեղակալը ինչ է հայտարարում՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում այսօր երկրում, մանավանդ՝ փողոցում։ Առհասարակ, չեմ էլ ուզում դա մեկնաբանել»։

Հարցին, թե ինչու են որոշել այդ մասին հիմա հայտարարել, Հակոբյանը պատասխանեց, որ դա հերթական փորձն է՝ ազդելու ընդդիմության վրա. «Իրենց զինանոցում վերջին հնարավորություններն են օգտագործում՝ բռնություններ, ապօրինություններ։ Այն, ինչ կատարվում է Ոստիկանությունում՝ կարմիր գծերի հատելը, դրանցից մեկն է»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը չցանկացավ մեկնաբանել սա։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական