Քաղաքական

Ես այնքանով մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը. Բադասյան

Ես այնքանով մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը. Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ընդդիմադիրների հայտարարություններին՝ հերքելով իր առնչությունը Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հետ։

Նրա խոսքով. «Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք թիրախավորում են մարդկանց՝ ինչ-որ խմբի պատկանելու՝ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակությանը, պիտակավորում են, որպեսզի իրենք ավելի տղամարդ երևան հանրության աչքում։ Եթե հարթակում կանգնած մարդիկ կապեր են ունեցել ՀԿ-ների հետ և գրանտներ են ստացել, ապա ես որևէ գրանտ, որևէ ՀԿ-ից չեմ ստացել։ Ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը։ Կուզեի, որ Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի, և եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ-որ գործընթացներ կան, ապա թող անկեծ գտնվեն ու իրական պատճառը նշեն, որ ուղղակի չեն ցանկանում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական