Քաղաքական

Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Բադասյան

Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չի տեսնում: 

Բադասյանը հիշեցրել է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով. «Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ընտրությունը կատարել է: Հետընտրական իրավիճակներում կամ որևէ քաղաքական իրադարձությանն արձագանքելու դեպքում, բնականաբար, կա Սահմանադրությամբ նախատեսված պրոցես, և այդ պրոցեսները պետք է կիրառվեն»:

Ինչ վերաբերում է 2018 թվականին և այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը, ՊԵԿ նախագահն ընդգծել է. «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 18 թվականի հավաքները:

Այն ժամանակ պայքարում էինք կոռուպցիայի, ամենաթողության և դրա միջոցով պետական ինստիտուտները, այդ թվում՝ անվտանգությամբ զբաղվող պետական ինստիտուտները քայքայելու դեմ, և այդ պայքարը հաջողությամբ է պսակվել, և հիմա դժվարին պայքար է գնում, որ այդ պետական ինստիտուտները կառուցվեն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական