Քաղաքական

«Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10 տոկոս հետվճար». Ն. Մկրտչյան

«Կեսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գործարքներից հետո կստանան 10 տոկոս հետվճար». Ն. Մկրտչյան

Կառավարությունը հաստատեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ անկանխիկ գործարքների հանրագումարից։

Համաձայն որոշման՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։

Մկրտչյանի ներկայացմամբ՝ հետվճարի սկզբունքը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով. «Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության, գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։

Այս պահին մոտ 1000 շահառու նպաստն ստանում է քարտով, և որոշման արդյունքում կարող է ավելանալ նաև քարտային տարբերակով ստացող նպաստառուների թիվը։

Մինչև հունիսի 1-ը նախարարությունն իր պաշտոնական կայքում կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։ Մեկ ամսվա ընթացքում թոշակառուներն ու նպաստառուները կարող են փոխել իրոնց սպասարկող բանկերը և օգտվել նախագծին միացած բանկերից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ համակարգի աշխատանքի ընթացքում կդիտարկեն, թե ինչ լավարկումներ են հնարավոր։ Նրա խոսքով՝ երբ ՀՀ բոլոր առևտրի կետերում անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորություն լինի, այն դարակազմիկ նշանակության բարեփոխում կլինի. «Կանխիկի կրճատման, ստվերի կրճատման քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունի, նաև՝ զբոսաշրջության զարգացման առումով շատ մեծ դերակատարում ունի, որովհետև զբոսաշրջիկներից հաճախ նման ահազանգեր ենք լսում, որ շրջաններում շրջագայելիս խնդիր են ունենում կանխիկով վճարել, ինչը նրանց համար որոշակի դիսկոմֆորտ է»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական