Քաղաքական

ԱԺ-ն քննարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը

ԱԺ-ն քննարկեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նրա խոսքով, նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:

«Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։

Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ որոշակի խումբ անձանց նկատմամբ։ 

Գալյանը նաև նշեց, որ առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա. «Որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույք, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք, և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ավելի ողջամիտ է ուսումնասիրության ժամկետը նախատեսել 2-ի փոխարեն 3 տարի։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ բոլոր առկա ուսումնասիրություններով այդ ժամկետը մեխանիկորեն դառնալու է 3 տարի։ Ոչ, մենք ուսումնասիրությունները շարունակելու ենք և ավարտելու ենք, շատ ուսումնասիրություններ՝ մոտ ապագայում»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական