Քաղաքական

«Հանրապետությունում նոր սերնդի շուրջ 62 հզ ՀԴՄ կա». Ռուստամ Բադասյան

«Հանրապետությունում նոր սերնդի շուրջ 62 հզ ՀԴՄ կա». Ռուստամ Բադասյան

Կառավարության նիստին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հանրապետությունում նոր սերնդի 61․921 ՀԴՄ կա. «Դրանցից 12․546-ն ունեն անկանխիկ վճարում ստանալու հնարավորություն, 49․375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ»։

Բադասյանի խոսքով՝ ԿԲ-ն աշխատում է, որ կարճ ժամկետում և մատչելի սակագներով ապահովի, որ այդ ՀԴՄ-ների վրա POS տերմինալն ակտիվացված լինի. «Հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել հանրապետությունում, ինչն օրենքի խախտում է։ Մենք բազմիցս ծանուցել ենք, չենք փորձել տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել, բայց հիմա ստիպված ենք նաև դա անել, որ այդ 514-ն էլ չունենանք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական