Քաղաքական

«Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են, որ այս ծանր պահին դատավորների աշխատավարձ եք բարձրացնում». Ն. Փաշինյան

«Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են, որ այս ծանր պահին դատավորների աշխատավարձ եք բարձրացնում». Ն. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին:

Ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80%-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով հավելում:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը, ինչի համար էլ առաջարկվում է ավելացնել նրանց վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումներն ու հավելավճարները վերանայելու միջոցով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Գիտեմ՝ մեր քաղաքացիների մեծ մասի արձագանքն ինչպիսին է լինելու այս նախագծին։ Ասելու են՝ այս ծանր սոցիալական վիճակում դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Այս որոշումները կայացնում ենք, առաջին հերթին, ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատարանների հետ, որովհետև արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն են, որ պետք է ունենանք երկրում։ Ուզում ենք՝ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական