Ցուցարարների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
Հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ քրեական գործերը հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը)։ Կատարվում է նախաքննություն։ Դեռևս մեղադրյալներ չկան։