Քաղաքական

Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյան

Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարցրեց ընդդիմության անհնազանդության ակցիաների օրերին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

«Ֆրանսիայի հրապարակում եղավ մի միջադեպ, երբ վրաներից մեկում քաղաքացիներից մեկի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Մամուլում հրապարակվեց. փորձաքննությունը պարզել է, որ դեպքն առնչվում էր թմրամիջոցներին: Կարո՞ղ եք հաստատել՝ դա այդպես էր, թե՞ ոչ»:

Ֆիդանյանը մեջբերեց փորձաքննության արդյունքները. «Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ այս հարցում անելիք ունեն իրավապահ մարմինները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական