Քաղաքական

«Ադրբեջանական ուժերը Փառուխից պետք է վերադառնան ելման դիրքեր». արցախցի պատգամավոր

«Ադրբեջանական ուժերը Փառուխից պետք է վերադառնան ելման դիրքեր». արցախցի պատգամավոր

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները ներխուժել էին ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի վարչական տարածք, գրավել Քարագլխի բարձունքը։ Ավելի ուշ այնտեղ տեղակայվել են նաև ռուս խաղաղապահները։ Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ Փառուխում իրավիճակը շարունակում է նույնը մնալ։

Հարցին՝ ռուս խաղաղապահների գործողությունները բավարա՞ր էին, Հարությունյանն արձագանքեց. «Տարածքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Նաև իրենք են հայտարարել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները վերադառնան ելման դիրքեր։ Հիմա որոշակի դիրքային փոփոխություններ եղել են, դրանց մասին խոսվել է։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան ելման դիրքեր»։

Մարիամ Սարգսյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական