Radar Armenia-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերից։
Մեր հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ քրեական գործերից մեկն առնչվում է մայիսի 2-ին լրատվամիջոցներով տարածված հայտնի տեսանյութին։ Հիշեցնենք՝ տեսանյութում երևում էր, թե ինչպես ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մյուս քրեական գործերը հարուցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ու իրավապաշտպաններից ստացված դիմումների, հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա։
Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը)։
Հիշեցնենք՝ այս գործերով դեռ չկան մեղադրյալներ։