Ոստիկանությունն այսօր ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկել քաղաքացիական անհնազանդության մասնակից 155 քաղաքացու։ Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։
Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ առավոտից «Դիմադրության շարժման» մասնակիցները փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ այդպես խոչընդոտելով երթևեկությանը։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել՝ փողոցները բացելու ուղղությամբ։