Քաղաքական

Այսօր բերման է ենթարկվել 414 քաղաքացի

Այսօր բերման է ենթարկվել 414 քաղաքացի

Երևանում «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի:

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Հիշեցնենք՝ առավոտից «Դիմադրության շարժման» մասնակիցները փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ այդպես խոչընդոտելով երթևեկությանը։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել՝ փողոցները բացելու ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական