Քաղաքական

«ՀԱՊԿ-ը Եվրասիական տարածաշրջանում անվտանգության պահպանման գլխավոր երաշխավորն է». Ն. Փաշինյան

«ՀԱՊԿ-ը Եվրասիական տարածաշրջանում անվտանգության պահպանման գլխավոր երաշխավորն է». Ն. Փաշինյան

Կրեմլում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը։ Մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։

Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովում քննադատել է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր գործողությունների համար: Նա հիշեցրել է, որ Հայաստանը օգնություն է խնդրել կազմակերպությունից, սակայն արձագանք չի եղել. 

«Անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ 2010 թվականից ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ ընթացակարգով նախատեսված մեխանիզմները կիրառելու համար։ Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը։ Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվում էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Սա նույնպես խնդիր է»։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը խնդրել է զենք չվաճառել Ադրբեջանին, սակայն այս խնդրանքը նույնպես անտեսվել է ՀԱՊԿ-ի կողմից։ 

Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելուն օգնելու համար. «Բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ուզում եմ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական