Քաղաքական

Պատգամավորները ոստիկանների գործողությունների մասին հաղորդումներ են ներկայացրել դատախազություն

Պատգամավորները ոստիկանների գործողությունների մասին հաղորդումներ են ներկայացրել դատախազություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ասուլիսում անդրադարձել է «Դիմադրություն» շարժման անդամների ավտոերթերի ընթացքում ոստիկանության իրականացրած գործողություններին։ Ըստ պատգամավորի՝ տեղի ունեցածը որևէ աղերս չունի իրավաչափության և օրինականության հետ։

Պատգամավորի խոսքով, ապօրինություն իրականացրած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու. «Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու»։

Նա նշեց, թե իր գործընկեր պատգամավորների կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական