Քաղաքական

Փաշինյանն ու Պուտինն առանձնազրույց են ունեցել Կրեմլում

Փաշինյանն ու Պուտինն առանձնազրույց են ունեցել Կրեմլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը և տնտեսական հարցեր։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ներդրումային ծրագրերը շարունակվում են։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն համատեղ աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում: Եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի մեր գործընկերների հետ միասին: Շատ հարցեր կան: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ հետ և խոսելու բոլոր համալիր հարցերի մասին», - հավելել է ՌԴ նախագահը։

Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման մասին։ Նա նշել է, որ հետաքրքրություն կա ռուս ներդրողների կողմից։

Ավելի վաղ վարչապետը Մոսկվայում մասնակցել էր ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը և իր ելույթում անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական