«Դիմադրություն» շարժումն առավոտյան քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակներում ավտոերթ է իրականացրել հինգ ուղղություներով։ Ոստիկանները «Հրազդան» մարզադաշտի մոտ կանգնեցրել են երթը և բերման ենթարկել մասնակիցներին։ Մինչև բերման ենթարկելը իրավապահներն կոչ էին անում բացել ճանապարհի մի հատվածը և չխանգարել երթևեկությանը, ինչը, սակայն, երթի մասնակիցները չարեցին։
Ըստ ոստիկանության` այսօրվա ավտոերթից բերման է ենթարկվել 21 քաղաքացի: