Քաղաքական

Լիտվայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լիտվայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի հասարակայնության հետ կապի վարչությունը: Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և հայաստանաբնակ լիտվացիների հետ: Գիտանաս Նաուսեդան նաև հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև՝ Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները:

Մինչ Հայաստան այցը՝ Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական