Հայկական պատվիրակությունն այցելել է Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
«Այսօր հայկական պատվիրակությունը մասնակցել է Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցած հիշատակի և ազատագրման միջազգային արարողությանը։
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք մեր պարտավորությունը «այլևս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում»: