Քաղաքական

Freedom House-ը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ

Freedom House-ը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ

Freedom House-ը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և հանդես եկել հայտարարությամբ․ «Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնելու իրենց հիմնարար իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալու անհավասար ուժի կիրառումից:  Հայաստանի իշխանությունները ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղհասարակության և ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական