Քաղաքական

Դեսպան Ենգիբարյանը ԳԴՀ Բունդեսթագի նախագահին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

Դեսպան Ենգիբարյանը ԳԴՀ Բունդեսթագի նախագահին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ԳԴՀ Բունդեսթագ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ընդգծել են երկու երկրների պատգամավորների, բարեկամական խմբերի և խորհրդարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կարևորությունը։

Դեսպանը փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ջերմ ողջույնները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով դրանց դինամիկ զարգացման փաստը և հարաբերություններին նոր լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար, որով Գերմանիան իր ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին:

Խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում՝ շեշտելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների խաղաղ լուծման կարևորությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական