«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր ներկա չէ ընդդիմության քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։
Կուսկացության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Վանեցյանն, առողջական խնդիրներից ելնելով, ի վիճակի չի եղել մասնակցել այսօրվա ակցիաներին։ «Ֆիզիկապես ի վիճակի չէ, բարձր ջերմություն ունի Արթուր Վանեցյանը, այդ պատճառով ներկա չէ այսօրվա երթին։ Երբ ապաքինվի, կգա»,- ասել է Սոս Հակոբյանը։