Քաղաքական

Խափանվել է Կառավարության նիստի հեռարձակումը

Խափանվել է Կառավարության նիստի հեռարձակումը

ՀՀ Կառավարության հերթական նիստի մեկնարկից մի քանի րոպե անց նիստի ուղիղ հեռարձակումը խափանվեց։

Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքում նիստը հեռարձակվում է առանց տեսապատկերի` լսելի է միայն նիստի մասնակիցների ձայնը։

Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Փոխանցում են, որ նիստն ավարտվելուց հետո տեսագրությունը կհրապարակվի Կառավարության էջում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական