Քաղաքական

Ռազմավարության իրագործման արդյունքում ՀՀ-ն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ. Ավինյան

Ռազմավարության իրագործման արդյունքում ՀՀ-ն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ. Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությանը։

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։ Բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել ենք 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։

Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական