ՀՀ ԱԳՆ-ն չի մանրամասնում, թե ովքեր են ընդգրկված հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կազմում, և երբ է կայանալու առաջին հանդիպումը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր, որ կողմերի միջև հանձնաժողովի կազմի վերաբերյալ կա պայմանավորվածություն։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից տեղեկացրել են. «Հրապարակայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ ժամկետներում տրամադրվում է հանրությանը»։