Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը:
Դեսպանության հաղորդագրության համաձայն. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։
Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»: