Քաղաքական

Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան

Անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է արագացնել հայ-ադրբեջանական համատեղ նախագծերի իրականացումը։ 

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Իրանին բարեկամ երկու երկրներին ստիպում են արագացնել նախատեսված բոլոր աշխատանքների և ծրագրերի իրականացումը՝ վերջին 30 տարիների ընթացքում բաց թողնված ժամանակը լրացնելու համար: Չի կարելի հապաղել, պետք է արագացնել. «Պետք է լուրջ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը։ Պատկերացրեք ապրանքաշրջանառության ծավալը, որը կապահովի Հնդկական ծով-Սև ծով և ԵՄ միջանցքը։ Այդ ճանապարհին երկու կարևոր երկիր կա՝ Հայաստանն ու Իրանը»։ 

Ըստ դեսպանի, այս ոլորտում համագործակցությունն առկա է Երևանի և Թեհրանի օրակարգում։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը մտածում է նաև այլընտրանքային ճանապարհների մասին, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով. «Հաղորդակցության և տարանցիկ ուղիների բազմազանությունը թույլ կտա առավելագույնս ապահովել Հայաստանի և Իրանի շահերը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական