Քաղաքական

Դատախազությունը բավարարել է վարչապետին հարցաքննելու միջնորդությունը

Դատախազությունը բավարարել է վարչապետին հարցաքննելու միջնորդությունը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ դատախազն իրենց միջնորդության հիման վրա ցուցում է տվել նախաքննական մարմին՝ քրեական գործով հարցաքննել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Իսկ թե երբ կլինի հարցաքննությունը, պարզ չէ, քանի որ քննիչն ինքն է որոշում գործողությունների հերթականությունը։ Դատախազի կողմից տուժողի իրավահաջորդ է ճանաչվել 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ մենք ենք միջնորդություն ներկայացրել»,- ասել է փաստաբանը։ 

Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, որը նշեց. «Դրա հետ կապված փաստաբանին գրավոր պատասխան է տրվել»։

Նշենք, որ այսօր զոհվածների ծնողները հավաքվել էին դատախազության մոտ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական