Ընդդիմադիր ուժերն վերսկսել են բողոքի գործողությունները։
Այսօր ևս նրանք ավտոերթ են իրականացնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Սևան-Երևան մայրուղով Արցախի և Հայաստանի դրոշներով, ձայնային ազդանշաններ հնչեցնելով ավտոերթը ընթանում է դեպի Երևան։
Ավտոերթից բացի, ընդդիմադիրները նաև քաղաքացիական անհնազանդության միջոցառումներ են իրականացնելու։ Իսկ 16։00-ին քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։