Քաղաքական

Հայաստանը ռազմական համագործակցության մեջ չպետք է սահմանափակվի ավանդական համագործակցություններով

Հայաստանը ռազմական համագործակցության մեջ չպետք է սահմանափակվի ավանդական համագործակցություններով

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ-ում ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը։

Radar Armenia-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ նման համաձայնագրի ստորագրումն ուրախալի է. «Դա ես դրական եմ գնահատում, որովհետև Հունաստանը, հանդիսանալով ՆԱՏՕ-ի կարևոր անդամ երկիր, իր զինանոցում և զինուժերում ունի ուրույն ձեռագիր, և կարելի է համագործակեցել հենց Հունաստանի հետ։ Ընդհանրապես, մենք պետք է լինենք բազմաբևեռ և ռազմական համագործակցության մեջ չսահմանափակվենք միայն ավանդական համագործակցություններով»։ 

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր են տարվում, իսկ Հունաստանը և Կիպրոսը ունեն որոշակի խնդիրներ Թուրքիայի հետ։ Հարցին, թե հնարավո՞ր է այս երկու գործընթացները խանգարեն միմյանց, Հովհաննիսյանը նշեց՝ համագործակցությունը ռազմական կառույցների միջև է, և ոչ՝ քաղաքական դաշտում. «Չի կարող, գոնե արտաքնապես, խանգարել մեկը մյուսին, իսկ եթե բանակցային գործընթացում նախապայման դրվի, որ Հայաստանը Հունաստանի հետ չպետք է ռազմական համագործակցության գնա, նշանակում է՝ մենք խնդիր ունենք ինքնիշխանության հետ»։

Կարեն Հովհանիիսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմական գործընկերն է, և Հայաստանը պետք է դիվանագիտորեն աշխատի Ռուսաստանի հետ. «Մենք պետք է դիվանագիտական դաշտում աշխատենք և մեր ռազմական կարևորագույն գործընկերներին հստակ մեսիջներ հղենք, որ չենք պատրաստվում սահմանափակվել միայն մեկ-երկու համագործակցությամբ, քանի որ, օրինակ, 44-ամյա պատերազմը ցույց տվեց, որ մեկ համագործակցությունը կենսունակ չէ, և մեր պետության, ազգային շահի համար կարևոր է բազմաբևեռ համագործակցությունը»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական