Քաղաքական

Քոչարյանի գործով ապացույցները դռնփակ են հետազոտում

Քոչարյանի գործով ապացույցները դռնփակ են հետազոտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում պաշտպանները ներկայացրել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Գևորգյանի` երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, թե նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։ Պաշտպաններն անհամաձայնություն են հայտնել ու խնդրել ընդմիջում խորհրդակցելու համար:

Դատավորը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպանները խորհրդակցելու համար առանց թույլտվության դուրս են եկել դատական նիստերի դահլիճից։ Դատարանն արձանագրել է այդ փաստը, շեշտելով, որ թույլտվության պաշտպանները լքել են դահլիճը։

Ի պատասխան դատավորի հայտարարության, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Անիմաստ լարվածություն եք ստեղծում» ։

Դատավորը նշել է, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ 

Վերադառնալով դատական նիստերի դահլիճ, փաստաբանները միջնորդել են գործով առկա ապացույցները քննարկել դռնփակ։  Դատավորը բավարարել է միջնորդությունը, և նիստը շարունակվում է դռնփակ ռեժիմով:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական