Քաղաքական

Եվրամիության նպատակն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու խնդիրների կայուն լուծմանը․ դեսպան

Եվրամիության նպատակն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու խնդիրների կայուն լուծմանը․ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե Եվրամիության նպատակն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու խնդիրների կայուն լուծմանն ու հնարավորություն ստեղծել՝ ապրելու խաղաղության ու կայունության միջավայրում։

Նրա խոսքով. «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծումներ գտնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի  հարցերում։ Ի՞նչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք այս գործընթացների աջակցություն և դյուրացում։ Սկսած նախորդ տարվա ամռանից, մենք Հայաստանի կառավարությանն ասել ենք, որ պատրաստ ենք ավելին անել, բայց ամեն դեպքում որոշումները կայացվելու են այս երկու երկրների միջև, որովհետև ես ուղղակի միջնորդ եմ։ Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ և լուծումներ առաջարկես, միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծել ես մի շրջանակ, միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»։

Դեսպանն անդրադարձել է հարցին, որ Բաքվից հնչող տարբեր հայտարարություններ ամենևին էլ միտված չեն խաղաղության հաստատմանը. «Խոսքս երկու կողմերին է ուղղված՝ լավ կլիներ չմտնել որևէ դավադրության կամ դավադիր պլանների մեջ։ Ես շատ հետաքրքիր նորություններ եմ կարդում ԶԼՄ-ներում, սրանք կարող են ազդել այս պրոցեսի վրա, պետք է չլինի որևէ դավադիր միտք։ Այս ամենը պետք է իրականացվի թափանցիկ ձևով, ինչպես հայտարարել է վարչապետը, մենք էլ շարունակաբար հանդիպելու ենք՝ տեսնելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի առաջընթաց գրանցենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական