Գյումրիում մայիսի 8-ին «Դիմադրություն» շարժման ցուցարարների և քաղաքացիների միջև միջադեպի գործով ձերբակալվել է երկու հոգի։
Ըստ շրջանառվող լուրերի, ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):