Քաղաքական

«Համագումարը հետաձգելու համար նախ պետք է ժամկետ որոշված լիներ». Ալեքսանյան

«Համագումարը հետաձգելու համար նախ պետք է ժամկետ որոշված լիներ». Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է ՔՊ կուսակցության համագումարը հետաձգելու մասին լուրերը. «Ինչ-որ բան հետաձգելու համար նախ պետք է ժամկետ որոշված լիներ, ինչը չի եղել։ Համագումարի օր հայտարարված չի եղել, ոչ էլ՝ որոշված։ Կկհայտնենք, երբ լինի որոշում»։

Անդրադառնալով կուսակցության վարչության անդամների թիվը կրճատելու մտադրության մասին լուրերին՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Համագումարը պետք է կուսակցության նոր կանոնադրություն հաստատի, և եթե նման բան լինի էլ, պետք է հաստատվի կամ չհաստատվի նոր կանոնադրությամբ։ Համագումարի ընթացքում հենց նոր կանոնադրությունն է քննարկվելու»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական