Քաղաքական

«Իշխանության վախերն արտահայտվում են մեր ընկերներին ձերբակալել փորձելով». Գեղամ Մանուկյան

«Իշխանության վախերն արտահայտվում են մեր ընկերներին ձերբակալել փորձելով». Գեղամ Մանուկյան

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս տեղեկացրեց, որ բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ»:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանը, նշեց. «Իշխանության վախերն արտահայտվում են մեր ընկերներին ձերբակալել փորձելով, բայց պետք է շատ վաղուց մեզ ճանաչած լինեին և հասկանային, որ բանտարկությամբ որևէ մեկին չեն վախեցնի»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական