Ընդդիմադիրները հայտարարում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկելու մասին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրել է՝ «Այսօր՝ ժամը 07։15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայը ուղղությամբ։
Ավելի ուշ ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովն է գրել. «Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։ Երևի ուզում են՝ գործ սարքեն»։
Radar Armenia-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին՝ Հենրիխ Դանիելյանը հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին։
Հիշեցնենք, մայիսի 8-ին Գյումրիում միջադեպ էր եղել ընդդիմության ներկայացուցիչների և տարեց գյումրեցիների միջև. Հարուցվել էր քրեական գործ. ըստ ՔԿ-ի՝ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: